National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ դեռեւս կան լայն հնարավորություններ եւ չօգտագործված մեծ ներուժ` զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը մի շարք ոլորտներում:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը, արժեւորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ հայկական էթնոսը մեծ դեր է ունեցել Վրաստանի պետականության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:

Խոսելով հայ եւ վրացի ժողովուրդների պատմական առնչությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am